Ադրբեջանում ձերբակալվել է Կոթի գյուղի բնակիչ 73-ամյա Լուսինե Աբովյանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Գերատեսչությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ կնոջ հետ վարվում են միջազգային օրենքի համահունչ․ նա կվերադարձվի հակառակ կողմին։ Ադրբեջանի ՊՆ֊ի հաղորդմամբ, կինը ձերբակալվել է նոյեմբերի 8-ին։
Հայկական կողմից Լուսիկ Աբովյանի անհետանալու լուրը Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Գեորգի Վանյանի հետ զրույցում հայտնել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը։
Epress.am֊ի հետ զրույցում Վանյանը, ով ապրում է սահմանամերձ Ծաղկավան գյուղում, պատմել է, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարախլի գյուղում երկու հայաստանցի կանանց հայտնվելու մասին երեկ իրեն տեղեկացրել են Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները։ Իրավապաշտպանը նշել է, որ այդ տեղեկությունը հայտնողները կանանց անունները և այլ մանրամասներ չեն հայտնել։ Վանյանի խոսքով՝ ինքը զանգահարել է Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղեր և պարզել է, որ երեկ Կոթի գյուղից Լուսիկ Աբովյանն է կորել։
«Պարզվում է, որ մի կին է Ադրբեջանում հայտնվել»,֊ասել է Վանյանը։