Նոյեմբերի 19-ին Շիրակի մարզի Գուսանագյուղի բնակիչ 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել՝ իր տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Համաձայն հաղորդագրության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ռուսական «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը, ով ՀՀ քաղաքացի է, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող էր։
Նշենք, որ 2015 թվականի մարտին Գյումրիում կախված վիճակում գտել էին ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Աֆյանը։