2015թ. դեկտեմբերի 4-ին ԱԱԾ֊ի կողմից ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 38-ամյա Գարիկ Խաչիկի Մարությանը, ում մեղադրանք է առաջադրվել պետական դավաճության համար։ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն այդ մասին հաղորդագրություն է տարածել ձերբակալությունից 5 օր անց։
«Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ Մարությանը համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ», ֊ մասնավորապես, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։