Home / Հայաստան / Ղարաբաղում հակառակորդի կրակոցից 24-ամյա զինվոր է սպանվել․ ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղում հակառակորդի կրակոցից 24-ամյա զինվոր է սպանվել․ ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի արևելքում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ադրբեջանական կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 24-ամյա Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը առաջին անգամ տանկից արկակոծման է ենթարկել ԼՂՀ ՊԲ֊ի հարավում գտնվող մարտական դիրքերը։