Դեկտեմբերի 17-ի լույս 18֊ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհվել են Լեռնային Ղարաբաղի ՊԲ 19-ամյա զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել մեկ այլ պայմանագրային զինծառայող, 23֊ամյա Գոռ Վահանի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: