Անցած 2015 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը 2007 թվականից ամենացածրն է եղել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
2007 թվականին ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը (եկած գնացած գումարների դրական տարբերությունը) կազմել է 1 միլիարդ 58 մլն 310 հազար դոլար, իսկ 2015-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել 891 մլն 390 հազար դոլար։
«2007-ից սկսած տրանսֆերտները շարունակաբար աճել են։ Իհարկե, 2009-ին միջազգային ճգնաժամով պայմանավորված, տրանսֆերտները կրկին նվազել և կազմել են 929 մլն 235 հազար դոլար, բայց հաջորդ տարիներին թիվը կրկին շարունակել է աճել։ Իսկ այսօր, փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվել, քան 2008-ի վերջից սկսված միջազգային տնտեսական ճգնաժամի ժամանակ», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թեռրթի այսօրվա համարում