հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Մի քանի պատգամավորներ միացան ընդդեմ իրենց գործընկերոջ կազմակերպած լրագրողների ակցիային (ՎԻԴԵՈ)

Մի քանի պատգամավորներ միացան ընդդեմ իրենց գործընկերոջ կազմակերպած լրագրողների ակցիային (ՎԻԴԵՈ)

Մի խումբ հայաստանցի լրագրողներ Ազգային ժողովի Էթիկայի մշտական հանձնաժողովից պահանջում են պատժել ՀՀԿ֊ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանին հայհոյելու և վիրավորելու համար։ Այսօր նրանք ԱԺ֊ի դիմաց բողոքի ակցիա էին կազամկերպել՝ բարձրաձայնելով իրենց պահանջը։

Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշել է, որ միայն նման ճնշումների միջոցով է հնարավոր հասնել վարքագծի փոփոխմանը․ «Եթե չլինի ճնշում, ապա այս անհարգալից վերաբերմունքը կարող է վերածվել բռնության։ Միգուցե մենք չհասնենք այն բուն նպատակին, որ Մհեր Սեդրակայնի նման մարդիկ չլինեն ԱԺ-ում, բայց նման բողոքի ակցիաները որոշ չափով զսպելու են նաև մյուս պատգամավորներին»։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ լրագրողներին կոչ է արել երբեք ուրիշի վրա հույս չդնել և կանգնել սեփական իրավունքների համար։

«Էն երկրի վիճակը վիճակ չի, որտեղ լրագրողը աջակցության կարիք ունի։ Դուք պետք է պաշտպանեք ձեր իրավունքները․ հենց խեղճացաք, ձեզ կոչնչացնեն։ Եթե դուք թիմ լինեք, ոչ մի ածականով, գողականով ու փողոցային ժառգոնով ապրող պատգամավոր չի կարող ձեր քեֆին կպնել», ֊ ասել է Մանուկյանը։

Լրագրողներին աջակցություն է հայտնել ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը․ «Լրագրողների աշխատանքը կապված է տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքների հետ։ Լրագրողների հարցերը միշտ չէ, որ հաճելի են քաղաքական գործիչներին, բայց մենք պետք է հասկանանք, որ լրագրողները մեզ տալիս են հարցեր, որոնք հետաքրքում են հանրությանը։ Մենք կարիք ունենք այնպիսի հաասարակության, որը ճանաչում և հարգում է ոչ միայն իր, այլ նաև դիմացինի իրավունքները»։

Լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել, որի ընթացքում նրանց պահանջին միացել էր 168 մարդ, այդ թվում՝ 7 պատգամավոր։