Մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:
Այս մասին հայտնում է չճանաված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվել են դեպքի վայրի, Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ: Համաձայն քննիչների, դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Օհանյանի գործողությունների արդյունքում: