Այսօր առավոտյան՝ ժամը 09:20-ի սահմաններում, Սյունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Համբարձումյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։