հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Հիվանդանոցում ծաղրի ենթարկված ԼԳԲՏ ակտիվիստի գործով վարույթը կարճվել է

Հիվանդանոցում ծաղրի ենթարկված ԼԳԲՏ ակտիվիստի գործով վարույթը կարճվել է

Առողջապահության նախարարությունում համոզված են, որ փետրվարի 15-ին թիվ 1 հիվանդանոց դիմած ԼԳԲՏ ակտիվիստը խնդիրներ չի ունեցել և նրան անհրաժեշտ բուժօգնություն են հատկացրել։ Այդ օրը մի խումբ անձինք Երևանի կենտրոնում հարձակվել էին ԼԳԲՏ 5 ակտիվիստների վրա: Հարվածներ ստացած ակտիվիստներից մեկը դիմել էր Թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նա նշել էր, որ հիվանդանոցում իրեն վատ են վերաբերվել,  մասնավորապես, թերի բուժզննում է իրականացվել և նրան ծաղրել են․ «Արի մի հատ արյան անալիզ վերցնենք, տեսնենք ինչ շեղումներ ունես, բուժենք»: Ակտիվիստի բողոքի հիման վրա Առողջապահության նախարարությունում հարուցվել էր վարչական վարույթ: Սակայն վարույթը կարճվել է՝ վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:

«Ի սկզբանե պարզ էր, որ ուզում են [Առողջապահության նախարարությունը-խմբ.] ամեն ինչ լղոզել: Երկու նիստ տեղի ունեցավ գործի հետ կապված, և այդ ընթացքում նրանք գործը այլ ուղղությամբ էին տանում», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (Փինք Արմենիա) գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, ում կազմակերպությունը աջակցում էր ակտիվիստին:

Հովսեփյանի խոսքով՝ Նախարարությունը նիստերին ցանկանում էր միայն քննարկել, թե արդյոք հիվանդանոց դիմած անձին բավարար ծառայություններ տրամադրվել են, թե ոչ: Եվ դա այն դեպքում, երբ տուժողների հիմնական պահանջներից մեկը վատ վերաբերմունքի հարցն է եղել: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները նշել են, սակայն, որ վերաբերմունքը քննել չեն կարող, որովհետև դա իրենց իրավասության շրջանակներում չի: Բացի դրանից, նշվել է, որ հիվանդանոցում տեղի ունեցածի տեսագրությունում «միայն լավ վերաբերմունքն է նկատվում»:

«Բայց հենց մենք ասացինք, որ մենք ձայնագրել ենք, ու էդտեղ շատ լավ լսվում է, որ վատ են վերաբերվում, իրենք շոկի մեջ ընկան: Հետո սկսեցին մեղադրել, թե ի՞նչ իրավունքով եք ձայնագրել: Դե մենք բացատրեցինք, որ սահմանադրական իրավուքնով ենք ձայնագրել: Եվ անձը, որ պետական հաստատության համեմատ ավելի քիչ է պաշտպանված, կարող է ձայնագրել», – պատմել է Հովսեփյանը:

Տուժած ակտիվիստը և նրանց աջակցողները պահանջել են, որպեսզի ներկայացվի հիվանդանոցում տեսանկարահանվածը: Երկրորդ նիստին, սակայն, պարզ է դարձել, որ ձայնագրությունը չկա, քանի որ այն պահպանվում է ընդամենը 15 օր և արդեն ջնջվել է:

«Հավանաբար բաներ կար, որ չէին ուզում տեսնեինք: Ո՞նց կարող էր գործ հարուցվել, գործը ընթացքի մեջ լինել և հիմնական ապացույցը ջնջեին», – ասել է Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ նիստերի ընթացքում Առողջապահության նախարարության ներկայացուցիչները չարաշահել են իրենց լիազորությունները, մասնավորոպես, խոսքի իրավունք չեն տվել գործով անցնող վկային և անընդհատ ընդհատել են ակտիվիստին աջակցող անձանց: