Վերջերս Ադրբեջան կատարած երկու այցերից ու Ղարաբաղում հակամարտության վերջին սրումից հետո ՌԴ փոխվարչապետ, Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը հասկացել է, որ «պետք է այս բոլոր այսպես կոչված սառեցված հակամարտությունները լուծել»: Այս մասին նա ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում:
– Վերջին երկու այցից հետո ի՞նչն ավելի պարզ դարձավ:
– Այն, որ պետք է այդ բոլոր, այսպես կոչված, սառեցված հակամարտությունները լուծել: Դրանք պարբերաբար ապասառեցվում են: Մենք տեսնում եք, ընտելանում ենք այս ռեժիմին, իսկ իրականում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում օրական գնդակոծություններ են տեղի ունենում: Այնտեղ ամեն օր մարդիկ են զոհվում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, վերջին սրումը գրանցվեց այդ սովորական դարձած արյունալի ռեժիմից: Պետք է անպայման գտնել [լուծում]… Դե, մի խոսքով, կարճ ասած, այնտեղ դիվանագետները բանակցություններ են վարում, պետք է այժմ պարզապես կտրուկ ակտիվացնել: Հենց որ դադարի արյունը, հենց որ զսպվեն այս շատ սուր զգացմունքները, պետք է վերադառնալ խաղաղ գործընթացին:
– Ճի՞շտ եմ հասկանում, որ Ռուսաստանը ռազմական տեսանկյունից աջակցում է թե՛ Բաքվին, թե՛ Երևանին:
― Դե, հասկանո՞ւմ եք, Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ից, այդպես չէ՞: Ու ակնհայտ է՝ մենք նրանց հետ ռազմա-տեխնիկական համագործակցություն ենք իրականացնում: Ադրբեջանը նույնպես մեր… դե, ոչ թե դաշնակիցը, այլ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ ունենք կարևոր տնտեսական կապեր, իսկ այստեղ՝ Ռուսաստանում, հսկայական ադրբեջանական սփյուռք է ապրում: Ու նրանք վճարում են ռուսաստանյան զենքի դիմաց: Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ այդպես չէ՞: Բայց ուզում եմ նաև ասել՝ այնտեղ բոլորովին սարսափելի դեմագոգիա է սկսել, ուղղակի խոսքային լուծ այս ուղևորությունից հետո:
– Ե՞վ մի տեղում, և մույսո՞ւմ:
– Դե, հիմնականում… Լավ, չեմ ուզում մատնանշել, բայց այնտեղ որոշ քաղաքացիներ իրենց սիրուն չպահեցին:.
– Դե, պատերազմ է, նյարդայնացած են:
– Այնուամենայնիվ, դա կարևոր չէ: Պատերազմը, ընդհակառակը, սառնասրտություն է պահանջում, այլ ոչ թե ինչ-որ քարոզչական նվնվոցներ: Ուստի, ուզում եմ ասել, որ… Եկեք պատկերացնենք՝ դադարեցնում ենք ռազմա-տեխնիկական համագործակցությունը երկրներից մեկի հետ:
– Նրանցից մեկի՞:
― Նրանցից, այո: Այնտեղ անմիջապես կհայտնվեն ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն: Ի՞նչ է՝ կարծում եք մյուսները դադերեցնելո՞ւ են զենքի մատակարարումը: Հարցն այլ է: Երբ մենք ենք զենքը մատակարարում, մենք վստահ ենք՝ առկա է որոշակի հավասարակշռություն: Ու այդ հավասարակշռությունն էլ հենց թույլ չի տալիս՝ պատերազմն էլ ավելի լրջանա…
– Ինչպես տեսնում ենք, ոչ Հայաստանը, որ Ադրբեջանը գոհ չեն այդ հավասարակշռությունից: Մենք կրիտիկական բաղադրիչ տեսանք:
– Այո: Հենց որ մենք այնտեղից հեռանանք, հենց որ դադարենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական գործընկերը լինել, այնտեղ կհայտնվեն քաղաքականության մեջ շատ ավելի արհեստավարժ տղաներ, դե, իհարկե, չակերտավոր, ու այնտեղ իրական ջարդ կկազմակերպեն կրկին մեր սահմանների մոտ ու հսկայական թվով զոհերով՝ մատակարարելով հարձակման, գրոհի համար նախատեսված զինամթերք:
– Իսկ կա՞ն սահմանափակումներ: Մի՞թե ամերիկացիները, կամ, ասենք ֆրանսիացիներն այժմ չեն կարող զենք վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին:
– Կարող են: Բայց երկու երկրների հետ մեր ռազմավարական, բարեկամական հարաբերությունների հաշվին… Մենք քաղաքական, տնտեսական ու այդ թվում ռազմա-տեխնիկական կապեր ենք պաշտպանում: Մենք, հետևաբար, իհարկե, պայքարում ենք մրցակիցների դեմ: