Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման հետևանքով արձանագրվել է երկու միջադեպ, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:
ՊՆ֊ն նշում է նաև, որ ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել: