Մայիսի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 20-ամյա Արմեն Հրայրի Մարտիրոսյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, ինչը շարունակվել է նաև մայիսի 11֊ի լույս 12-ի գիշերը: