ԱԺ պատգամավորներից ոմանք համոզել են իրենց օգնականներին ստորագրել մի փաստաթղթի տակ, համաձայն որի, նրանք հրաժարվում են իրենց աշխատավարձի 1 տոկոսից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հավելելով, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին ուղղված համաձայնագրով, աշխատակիցներն իբրև իրենց պատրաստակամությունն ու համաձայնությունն են հայտնում՝ ֆինանսապես օգնելու ապրիլյան պատերազմում զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին։
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ-ում տևական ժամանակ շրջանառվող ձևաթուղթն ու պարտադրվող կամավորությունը զայրացրել է աշխատակազմին։ Պատգամավորներից մեկի օգնականը, որը, անձը չբացահայտելու պայմանով, թերթի հետ զրույցում ասել է, որ փորձում են զինվորի անունն օգտագործելով հերթական անգամ գումար կորզել իրենցից։
«Մոտավոր հաշվարկներով՝ ամսական 128 մլն․ դրամ աշխատավարձի ֆոնդով, 1 տոկոս պահման դեպքում հանգանակված գումարը կկազմի տարեկան շուրջ 16 մլն դրամ։ Ինչ խոսք՝ փոքր թիվ չէ, եթե, իրոք, նպատակին ծառայի։ Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ դեռ մինչև ե՞րբ պետք է պետությունն իր գործառույթը սղղացնի քաղաքացիների վրա»,- գրում է «Հրապարակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։