Հայաստանում սպառվող բնական գազի ծավալների միայն 30 տոկոսն է բաժին հասնում բնակչությանը, սակայն բնակիչ-սպառողը մշտապես՝ մեկ խորանարդ մետր գազի հաշվարկով 22-ից 23 դրամ թանկ է վճարում, քան խոշոր ձեռնարկությունները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ բնական գազի սպառողին մատակարարվող միջին սակագինը ներկա դրությամբ կազմում է մոտ 131 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց: Թերթն ընդգծում է, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է բնակչի համար գազի սակագինը սահմանել 1 խորանարդ մետրը 146.7 դրամ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար այդ ցուցանիշը կլինի 23 դրամով ցածր՝ 1000 խորանարդ մետրի համար 257 դոլար, որը դրամով կազմում է 1 խորանարդը 123.4 դրամ:
«Դա հանուն ձեռնարկությունների բնակչության կեղեքման պարզ օրինակ է: Ըստ այս մոդելի՝ ստացվում է, որ ՋԷԿ-երը, գազալցակայանները և գազ օգտագործող մնացած ձեռնարկություններն ավելի «անապահով» են, քան բնակիչները», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում