Home / Հայաստան / Հայաստանում բնակչության նվազման տեմպերն աճում են․ «Հայկական ժամանակ»

Հայաստանում բնակչության նվազման տեմպերն աճում են․ «Հայկական ժամանակ»

Երեկ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ մշտական բնակչությունը միայն երեք ամիսների ընթացքում նվազել է 4200-ով։ Այս տարվա հունվարի 1-ին այդ ցուցանիշը 2 միլիոն 998․6 հազար էր, ապրիլի 1-ին՝ 2 մլն 994․4։

«Հայկական ժամանա» օրաթերթն ընդգծում է, որ խոսքը մշտական բնակչության մասին է, և դրա մեջ ներառված են այն բազմահազար հայաստանցիները, որոնք արդեն վաղուց բնակվում են արտերկրում, սակայն դուրս չեն եկել հաշվառումից։

«Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում դռված է 2011 թվականի մարդահամարը, և դրան ավելացած է վերջին հինգ տարիներին ծնվածների թիվը, պակասեցված է մահացածների և հաշվառումից եկած մարդկանց թիվը։ Ու չնայած այս ցուցանիշը չի արտահայտում իրական վիճակը, սակայն որոշակի պատկերացում է տալիս բնակչության նվազման տեմպերի մասին։

Այսպես, եթե վերջին 5 տարիներին ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 24․4 հազարով՝ 3 միլիոն 18․8 հազարից հասնելով 2 մլն 994․4 հազարի, ապա այդ նվազած թվի ավելի քան կեսը բաժին է հասնում միայն վերջին մեկ տարվան։ Այդ տարում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 12․3 հազարով», ֊ գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում