Home / Հայաստան / Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը հայրենադարձվել է

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը հայրենադարձվել է

Այսօր Հայաստանից Ադրբեջան է հայրենադարձվել 2016թ․ հունիսի 7-ին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի Զոհրա Վալիևան։ Ինչպես հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանձնումը տեղի է ունեցել հայաստանյան Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։