ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու գործով երկու անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 9-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։
Երկուսն էլ ձերբակալվել են։
Նշենք, որ, Խանումյանի պնդմամբ, ինքը ճանաչում է իրեն առևանգած և ծեծի ենթարկած անձանցից առնվազն 7-ին։ Պատգամավորը նշում է, որ ծեծողները, ընդհանուր առմամբ, մոտ 20 հոգի են եղել։
Լուսանկարը՝ azatutyun.am