հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանի որդուն խանգարել են Հռոմի Պապին պատմել քաղբանտարկյալների մասին

Շանթ Հարությունյանի որդուն խանգարել են Հռոմի Պապին պատմել քաղբանտարկյալների մասին

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ոստիկանական համազգեստով «մի խումբ կենդանիներ» Գյումրիում առևանգել են և պահում են ոստիկանական մեքենայի մեջ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալան ցանցի իր էջում գրում է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

«Շահենի հետ խոսեցի հեռախոսով, ասաց Գեղամ Խաչատրյանի (ոստիկան) խումբն է իրեն առևանգել Գյումրու կենտրոնական հրապարակի մատույցներում, դրել են մի ճերմակ մեքենա և տանում են անհայտ ուղղությամբ, հեռախոսը մոտն էր։ Մեքենայի միջի երկուսը քաղաքացիական հագուստով են, խնդրեցի հեռախոսը փոխանցել նրանցից մեկին, բայց չուզեցին խոսել․․․ Երևի խեռժիկները վախեցել են, թե բողոքի ակցիա կանի քաղբանտարկյալների ազատության համար», – գրում Բարսեղյանը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը միջադեպի մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ Շահեն Հարությունյանը ցանկանում էր Գյումրիի այցով ժամանած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը։

«Շահենին Գյումրիիում առևանգել են ոստիկանները ու պահել ոստիկանապետի մեքենայի մեջ: Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացներ, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ…Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել ոստիկանապետի [Գյումրիի] մեքենա փողոցում քայլելու ժամանակ… Ազատություն Շահենին, ազատություն բոլոր քաղբանտարկյալների», -հայտնել է Սանասարյանը:

Այս պահին Լևոն Բարսեղյանը գտնվում է Սպիտակի ոստիկանությունում, որտեղ հանցագործության մասին հաղորդում է տալիս։ A1plus.am֊ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ Շահեն Հարությունյանին չեն առևանգել, այլ նրա մոտ կասկածելի իր են նկատել և հեռացրել են տարածքից ստուգման համար։ Այլ տեղեկություններ ոստիկանությունից հրաժարվել են հայտնել։

Լուսանկարը՝ Դավիթ Սանասարյանի Facebook֊ի էջից