հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ռեժիմի փոփոխություն. ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամը վերահաստատում է պահանջը

Ռեժիմի փոփոխություն. ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամը վերահաստատում է պահանջը

Հայաստանի բանդային ռեժիմի փոփոխություն և ժողովրդին իշխանության վերադարձ։ Սրանք են հուլիսի 17-ի առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի պահանջները։ Այս պահանջները վերահաստատել է խմբի անդամ,  ազատամարտիկ Պավել Մանուկյանը Armtimes.com-ի հետ զրույցում հեռախոսազրույցում:

«Իսկ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը և մյուսների ազատումը բխում է իշխանափոխությունից»,֊ – ասել է Մանուկյանը։ Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն այժմ այն է, որ բավական դժվար են տեղեկանում դրսում կատարվող իրադարձությունների մասին և ունեն սննդի խնդիր։