հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Վերջ տալ խոշտանգմանը». Հազարավոր մարդիկ՝ Երևանի փողոցներում

«Վերջ տալ խոշտանգմանը». Հազարավոր մարդիկ՝ Երևանի փողոցներում

ՊՊԾ գնդում գտնվողները ազատագրվել են և այլևս ոչինչ նրանց չի վախեցնում։ Այս մասին այսօր Խորենացի փողոցում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

«Եթե անգամ Սերժիկը բախտը փորձի ու հաջողվի այդ տղաների գլուխը ուտի, հաջորդ դեպքում չեն լինի բաց դեմքով մարդիկ և հաջորդ անգամ ուրիշ ձև է լինելու: Որտեղ եք տեսել, որ ահաբեկիչի կողքը գա, ժողովուրդը կանգնի: Էդ մարդը իրա խելքով մտածում է, որ եթե սովի մատնի «Սասնա ծռեր»-ին, ինքը կհաղթի, բայց, ըստ երևույթին, չի կռահել, որ «Սասնա ծռերը» հրաժարվել են ամեն ինչից, հին խոսքով՝ ամուսնացել են իրենց զենքի հետ: Այս մասրիկ որոշել են նահատակվել: Հիմա Սերժիկ, դու իրանց փորձում ես սովամահությամբ, տանկերով, ուղղաթիռներով ոչնչացնե՞ս… բոլոր դեպքերում իրենք հաղթում են, պատճառն այն է, որ իրենք իրենց ազատագրում են, մարդը, երբ ինքն իրեն ազատագրում  է, ոչ մեկ չի կարող հաղթել իրեն», – ասել է Բարսեղյանը:

Նա հայտարարել է, որ անգամ եթե իշխանությունը ՊՊԾ գունդը գրավածներին համարում է հանցագործ, ուրեմն պետք է գոնե բանտի բաժին հացը տա, իսկ եթե չի տալիս, ուրեմն  դա խոշտանգում է. «Նման պարագայում հանրությունը հնարավորություն է ստանում վերջ տալ այդ խոշտանգմանը։ Միակ լուծումն այս իրավիճակում  բանակցություններն են, իսկ փոփոխությունների բանալին՝  երկիրը անարդարից արդար  դարձնելը: Հիմա Սերժիկն ատամ է ցույց տալիս՝ յանի ինքը զիլ տղա է, չի բանակցելու, մենք գիտենք՝ որոնք են զիլ տղերքը»։

Այսօրվա հանրահավաքի ելույթներից հետո Խորենացի փողոցից ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել Երևանի կենտրոնական փողոցներով՝ ի աջակցություն ՊՊԾ գնդում գտնվողների, ապա կրկին վերադարձել Խորենացի փողոց: Երթն այս օրերի համար աննախադեպ մարդաշատ է եղել, ընթացքում մարդիկ ավելացել են, դրան հազարավոր քաղաքացիներ են մասնակցել: Ընթացքում երթի մասնակիցները վանկարկել են «Միացում», «Սասնա ծռեր», «Պավլիկ, Պավլիկ», «Սերժիկ, հեռացիր»:

hraparak-ert

2ert

ert-3