ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին հայտնաբերվել է մարտական դիրք տանող ճանապարհին գտնվող ժայռի տակ՝ քարափի մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի՝ հաղորդմամբ դին գտել են երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում։
Պաշտոնական հաղորագրության համաձայն, կատարվել է դեպքի վայրի զննություն և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Եղիազարյանի մահվան հանգամանքների մասին պաշտոնական մարմինը տեղեկություններ դեռևս չի հայտնում՝ նշելով, որ քննություն է տարվում։