Հայաստանի նոր գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։ Այսօր Ազգային ժողովում փակ քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորից Դավթյանի թեկնածության օգտին են քվեարկել 97-ը, դեմ՝ 3-ը, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Նշենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ խմբակցությունը մասնակցելու քվերակությանը, քանի որ չի հավատում, թե Արթուր Դավթյանն այդ պաշտոնում կկարողանա անկախ և արդար գործել։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ֊ն հավատում է Դավթյանին ու սատարում է նրա թեկնածությունը։