Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996 թվականին ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ նշելով, որ Այվազյանը մահացել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
Հաղորդագրության մեջ նշված է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: