հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը վիրահատությունից հետո կայուն ծանր է

Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը վիրահատությունից հետո կայուն ծանր է

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանին տեղափոխել են Երևանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, գրում է News.am֊ը։

Կայքի փոխանցմամբ՝ Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է և 1 ամսից պետք է զորացրվեր։

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում վիճաբանել են հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը: Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունն առաջացել է Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ շարքայինները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո կրակոց է արձակվել Բալեյանի ուղղությամբ․ գնդակը դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Բալեյանը արնահոսում է՝ Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:

Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։ Նա կալանավորված է։