Նախկին զինծառայող, 27- ամյա Դավիթ Հակոբյանն, ով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար արդեն մեկ տարի չորս ամիս անազատության մեջ էր գտնվում, ՀՀ նախագահի ներման հրամանագրով ազատ է արձակվել։ Այս մաին գրում է Hetq.am-ը:
Դավիթը ծառայության ընթացքում առաջին կարգի հաշմանդամություն էր ձեռք բերել և 5 տարի է ՊՆ -ից առողջությունը վերականգնելու համար օգնություն է ակնկալում։
Կայքի փոխանցմամբ՝ Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ում սպասելու ընթացքում նրա ծնողները պատմել են, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից են տեղեկացել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներման մասին:
Նշենք, որ Դավիթ Հակոբյանը անազատության մեջ է գտնվում 2015 թվականի օգոստոս ամսից։ Նա մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
Նախկին զինծառայողի հավաստմամաբ, կեղծ ահազանգերի պատճառն իր բուժման վրա ուշադրություն սևեռելն է եղել։ ՊՆ-ից ծառայողին խոստացել էին ուղարկել Գերմանիա բուժման, սակայն Գերմանիա ուղարկելու խոստումներն այդպես էլ չեն իրականցել։
Հակոբյանն «Արմավիր» ՔԿՀ վարչական հանձնաժողովի կողմից 3 անգամ ներկայացվել է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն մերժում է ստացել:
Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո Հակոբյանի մորը նոյեմբերի 19-ին ընդունել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոստանալով աջակցել որդու բուժման հարցում:
Լուսանկարը՝ hetq.am