Վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 150 հազար մարդ, գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2016 թվականի ընթացքում Հայաստանից գնացած և Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է 54 հազար 31 մարդ:
«Այլ կերպ ասած, ավելի քան 54 հազար մարդ անցած տարի անվերադարձ հեռացել է Հայաստանից: Սա, ըստ էության, 2016 թվականի արտագաղթի թիվն է: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին այդ ցուցանիշը եղել է 47 հազար 676 մարդ, իսկ 2014-ին` 47 հազար 74 մարդ: Անցած տարվա արտագաղթի այսպիսի մեծ ցուցանիշը կարող է պայմանավորված լինել նախ ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններով ինչպես նաև ամռանը` ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններով: Փաստորեն, միայն վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 150 հազար մարդ կամ ՀՀ բնակչության 5 տոկոսը», ֊ նշում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում