հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Դիտորդին բռնության են ենթարկել․ բազմաթիվ խախտումներ տեղամասում

Դիտորդին բռնության են ենթարկել․ բազմաթիվ խախտումներ տեղամասում

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում գտնվող 21/28 ընտրատեղամասում հարձակվել են «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի ներկայացուցչի վրա։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը փորձել է կանխել ընտրախախտումը, սակայն հանձնաժողովի անդամները և մի քանի վաստահված անձ (չի նշվում որ կուսակցությունների) հարձակվել են նրա վրա և բռնությամբ դուրս հանել տեղամասից:

Գրասենյակից նաև տեղեկացրել են, որ այդ տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են բազմաթիվ խախտումների մասին կան՝ բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ, մի քանի հոգով քվեախցիկ մտնելու դեպքեր, այլ միջադեպեր:

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի աշխատանքին փորձել են խոչնդոտել նաև Երևանի Մալաթիա֊Սեբաստիա համայնքում գտնվող 07/53 ընտրատեղամասում։ Երբ դիտորդ Մադլեն Անտոնյանը փորձել է շրջել տեղամասի տարածքում և ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով, վստահված անձանցից մեկը սկզբում դժգոհել է դրանից, ապա վիրավորել դիտորդին, որից հետո փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը:

Երբ դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է արձանագրություն կազմել միջադեպի վերաբերյալ, վերջինս նշել է, որ ոչինչ չի նկատել և չի կարող արձանագրություն կազմել։