Home / Բանտ / Գևորգ Սաֆարյանի մոտ ախտորոշվել է «ներհոդային ասթեոֆիտներ» հիվանդությունը

Գևորգ Սաֆարյանի մոտ ախտորոշվել է «ներհոդային ասթեոֆիտներ» հիվանդությունը

«Նուբարաշեն» ՔԿՀ֊ում պահվող, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի մոտ ախտորոշվել է «ներհոդային ասթեոֆիթներ» հիվանդությունը։ Lաբորատոր հետազոտության արդյունքներով էական շեղումներ չեն հայտնաբերվել: Այս մասին Epress.am֊ին գրություն է ուղարկել Քրեակատարողական վարչությունը՝ ի պատասխան ապրիլի 27-ին մեր հրապարակած հոդվածին։

«Ներկայումս Գ. Սաֆարյանը գանգատվում է ծնկան հոդերի ցավերից. տեսանելի փոփոխություններ ծնկան հոդերի շրջանում առկա չեն, ընդհանուր վիճակը բավարար է: Պարբերաբար ստանում է հակաբորբոքային ոչ ստերոիդային բուժում (հաբեր կամ քսուքներ)», ֊ ասված է գրության մեջ:

Քրեակատարողական վարչությունը նաև հայտնում է, որ պատրաստ է տրամադրել հետազոտությունների արդյունքների պատճենները, եթե Սաֆարյանը կամ նրա փաստաբանը դիմեն իրենց։

Նշենք, որ քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը 2016-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։