Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչը մայիսի 6-ին՝ 03։30-ի սահմաններում, սպանել իր կնոջը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը։ Վերջինս չի նշել ամուսինների անունները` ասելով, որ կինը մոտ 40 տարեկան է եղել, ամուսինը՝ մոտ 50։
Մխիթարյանն ասել է, որ իր համար զարմանալի է՝ ինչու է մամուլում շրջանառվում է այն տեղեկույթունը, թե իբր ինքն ասել է, որ տղամարդը կնոջը հարվածել է բանալիներով․ «Ես ասել եմ «ինչ-որ բանով» է հարվածել»։
Գյուղապետը նշել է, որ ամուսինն ունեցել է հոգեկան խնդիրներ, հաշվառված է հոգեբուժարանում։