«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօրվա դատական նիստին մերժել է փաստաբան Լուսինե Սահակյանի՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Իր որոշումը կարդալուց հետո դատավորը հայտնել է, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ մեղադրյալներից Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դատավորը տեղեկացրել է, որ Գիչյանի սիրտը ստենտավորված է, և նա 10 օր շարունակ չի խմել իր դեղերը, դրանից նրա մոտ սրացումներ են առաջացել։
Նշենք, որ Խաչատուր Գիչյանին է պատկանել բեռնատարը, որով «Սասնա ծռերը» ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք։ Նա մեղադրվում է 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն հանցակցելը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին։
Այսօրվա նիստի առաջին հատվածի մասին՝ այստեղ