հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Բանակը քննադատելու համար թերթի դեմ Հ1-ով հաղորդում են պատրաստել

Բանակը քննադատելու համար թերթի դեմ Հ1-ով հաղորդում են պատրաստել

Բանակի մասին «Հրապարակ» թերթում տպագրված քննադատական հոդվածից հետո Հանրային հեռուստատեսության «1-ին լրատվական» հաղորդման մի գլխավոր հատված տրամադրել են հոդվածի սևացմանը, հոդվածում բանակի մասին «վատ բաներ պատմող» կանանց քննադատությանը։ Իսկ հաղորդման հյուր, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կանանցից մեկին անվանել է հիվանդ։

«Ազատ խոսքի մասին միֆն այնքան հորինված է, որ իրենց կողմից անկառավարելի լրատվամիջոցների բերանը փակելու համար ողջ պետական մեքենան գործի են դրել։ Հրապարակը մտել է արգելված դաշտ, որտեղ այնպիսի ապօրինություններ կան, որոնց հրապարակումը խստիվ արգելված է», – անդրադառնալով Հ1-ի կողմից թերթի դեմ արշավին՝ «Այնքան պարապ եք՝ «Հրապարակի» հոդվածներն եք քննարկում» վերտառությամբ հոդվածում գրել է թերթը։

Իշխանություններին վրդովեցրած հոդվածում թերթը գրել էր զինվորի մոր և կին զինծառայողի պատմածները՝ հայկական բանակի կյանքի մասին։

Զինվորի մայրը պատմել էր՝ որդու փաստաթղթերում գրված է, որ նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա», սակայն բանակ է զորակոչվել։ Կինն ասել է․ «Կա՛մ ազատեք զինծառայությունից, կա՛մ այդ կետը հանեք տղայիս վրայից՝ նա նորմալ մարդ է, հոգեկան խնդիր չունի, ինչու՞ են հա՛մ բանակ տանում, հա՛մ պիտակ կպցնում»։

Զինծառայող կինը խոսել է բանակի ներքին վիճակի մասին, ասել, որ բանակի մասին ցանկացած քննադատություն ասողին կարող են հեռացնել կամ հոգեկան հիվանդի պիտակ կպցնել։ Կինը հատկապես սուր քննադատության էր ենթարկել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։

«Եվ դրա համար Արծրուն Հովհաննիսյանը, որը հոգեբույժ չէ, և որի պարտականությունները բոլորվին այլ են, «դիագնոզ» է դրել՝ հայտարարելով, որ խմբագրություն եկած կինը հոգեկան հիվանդ է», – թերթն ընդգծում է, որ նման խոսքերի համար խոսնակն առնվազն պետք է ազատվեր պաշտոնից, ներողություն խնդրեր՝ մարդու հոգեկան հիվանդ անվանելու համար, նրան դատի տային և այլն։

Թերթը հավելում է, որ ՊՆ լրատվականը թերթից հերքում չի պահանջել տպել։