Հանրապետության հրապարակում այսօր 74-ամյա մի տղամարդ՝ սոցիալական պայմաններից դրդված, փորձել է ինքնհրկիզվել։ Այս մասին գրում է Armtimes.com-ը։
«Նա չի հասցրել վնասել իրեն, ընդհանրապես այրվածքներ չունի և տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք», – գրում է կայքը՝ նշելով, որ Ոստիկանության լրատվական ծառայությունից են հայտնել, որ ինքահրկիզման պատճառը եղել են սոցիալական խնդիրները։
Կայքը հավելում է, որ որոշ տեղեկությունների համաձայն, տղամարդը հայտարարել է, թե իր խնամքին կա 24 մարդ, որոնց կարիքները հոգալ չի հասցնում: