Երևանի ավագանու այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը հայհոյել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանին՝ ասելով․ «Ես որ խոսում եմ ձայնդ կտրի, ով որ որա։ Ինչ կլիներ, այ բոզի մեկը»։
Իգիթյանը դժգոհ է եղել, որ Խաչատրյանը դեմ է արտահայտվել որոշ հայտնի մարդկանց՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին և «ՎիվաՍելլ» ընկերության տնօրեն, մեծահարուստ Ռալֆ Յիրիկյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տալու և երգիչ Ռուբեն Մաթևոսյանին, դերասան Ռուդոլֆ Ղևանդյանին և մենապարող Սևակ Ավետիսյանի բնակարաններ տրամադրելու նախագծին։
Ինչպես հաղորդում է NEWS.am-ը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում նշել էր, որ այդ անձինք Երևանի համար ոչինչ չեն արել, նրանք լռել են այն ընթացքում, երբ Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված էին Երևանը քանդելով։
Նա ասել է, որ հենց այդ պատճառով էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել։
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ է միացել Իգիտյանին և նույնպես վիրավորել է Մարինա Խաչատրյանին՝ բղավելով՝ «Տեղդ վե՛ր ընգի»:
Տեսանյութը՝ News.am֊ի.