Այսօր առավոտյան Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքում տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով մահացել է հանքում աշխատող հանքափոր 38-ամյա Վ․Ս֊ն։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գերատեսչության կայքը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը․ լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ: