2008-2014թթ․ Հայաստանի Կառավարությունը Ճապոնիայից, Եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից ստացել է շուրջ կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Ճապոնիայից, Եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից ստացված գրանտներն ու գույքը՝
• Ատոմակայանը՝ 120 միլ. $:
• ՄԻՊ-ը՝ 1 միլ. $:
• Արդարադատության նախարարությունը՝ մոտ 25 միլ. $:
• ԱՎԾՆ-ն՝ 2 միլ. $ (անգամ մարդահամարը գրանտով է արվել):
• ԱԻՆ-ը՝ 10 միլ. $:
• Բնապահպանության նախարարությունը՝ 40 միլ. $:
• Առողջապահության նախարարությունը՝ 4,2 միլ. $:
• Մշակույթի նախարարությունը՝ 2 միլ. $:
• Գյուղատնտեսության նախարարությունը՝ գրեթե 8 միլ. $:
Ոստիկանությունը միայն ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 5,5 միլ. $ գույք: Իսկ Պաշտպանության Նախարարությունը ԱՄՆ-ից ստացել է 36 միլ. $ գույք:
Եվ այս ցուցակում չկան ԵԱՀԿ-ի, ՎԶԲ-ի, Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Համաշխարհային բանկի և մի շարք այլ կառույցների հատկացված գրանտները:
Անգամ Ազգային ժողովն է 1,5 միլ. $ գրանտ ստացել Հարավային Կորեայից:
Գումարային առումով 2008-ից 2014 թվականները Կառավարությունը ստացել է շուրջ կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն, որի 80 % ԵՄ-ից և ԱՄՆ-ից: