Նոր Նորքի «Երևան սիթի» սուպերմարկետում այսօր՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։50-ին, սպանվել է 60-ամյա Լևոն Ասատրյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ չմանրամասնելով սպանության հանգամանքները։
Հայտնի է միայն, որ Ասատրյանը պարանոցի շրջանում դանակի հարվածների հետևանքով ստացած վերքերից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին է մահացել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։