Իջևանի զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանը, գրում է Aravot.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն Պաշտպանության նախարարության կայքում այդ մասին տեղեկություն չի հրապարակվել։
Մեր հարցին ի պատասխան, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ մահվան պատճառը դեռևս հայտնի չէ․ «Զինվորը եղել է արձակուրդում, վերադարձել է, նույն օրը ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է»։
Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանն Aravot.am֊ին ասել է, որ զինվորին հուղարկավորել են 4-5 օր առաջ, նա սոցիալապես անապահով ընտանիքից էր: Գյուղապետի խոսքով՝ մահվան պատճառը պարզ կլինի 40 օր անց, երբ ստացվեն վերցված հետազոտությունների եզրակացությունները: