Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Տարվա սկզբից սա ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում զինծառայողի մահացության 9-րդ դեպքն է, որից 3-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։