Home / Ազգային ժողով / Այս պահին կասկած չկա, որ վաղն ԱԺ֊ն վարչապետ է ընտրելու․ Փաշինյան

Այս պահին կասկած չկա, որ վաղն ԱԺ֊ն վարչապետ է ընտրելու․ Փաշինյան

Այս պահի դրությամբ որևէ կասկած չկա, որ վարչապետի ընտրություն կարող է տեղի ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը քաղաքական խորհրդակցություններ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ։

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կընթանա հենց այնպես, ինչպես մենք պլանավորել ենք․ այսինքն՝ ԱԺ֊ն ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին կառաջադրի վարչապետ։ Դրանից հետո մենք, իհարկե, Հանրապետության հրապարակում կհանդիպենք։ Հույս ունեմ, որ դուք, սիրելի հայրենակիցներ, կհավաքվեք (Հանրապետության հրապարակում) և ուղիղ եթերով կհետևեք վարչապետի ընտրության գործընթացին»,֊ ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև խոսել է այսօր Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին, որը նախնական նշանակված է 21։00֊ին։ Նրա խոսքով՝ այսօր 20։00֊ին ինքը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է ամերիկացի հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանին․ «Մենք միասին կշարժվենք Հանրապետության հրապարակ, և նախնական 21։00֊ին հրապարակում տեղի կունենա փոքրիկ հանրահավաք, որի ընթացքում ելույթ կունենամ ես, Սերժ Թակյանը, և այդպիսով մենք կամփոփենք այսօրվա մեր անելիքը և կպայմանավորվենք վաղվա ավելի կոնկրետ անելիքների մասին»։

Tekali Taxi