Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունների հիման վրա մի շարք նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել։
Այսպիսով, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Սփյուռքի նախարար։
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է Պաշտպանության նախարար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար: