Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացել է 1996թ. ծնված զինծառայող Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։ Համաձայն պաշտոնական աղբյուրի՝ դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն, նախնական վարկածն է՝ ինքնասպանություն։
Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրը չի փոխանցում։