Home / Համայնքներ / Ղարաբաղից բռնի տեղահանվածները 30 տարի անց պետական բնակարաններ ստացան

Ղարաբաղից բռնի տեղահանվածները 30 տարի անց պետական բնակարաններ ստացան

Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիք նոր բնակարան կտեղափոխվի։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց տները կորցրած այդ մարդիկ մինչև հիմա ծանր պայմաններում ապրում էին հանրակացարաններում և նմանատիպ շենքերում Սումգայիթում և Ապշերոնի թերակղզում։ Այս մասին գրում է jam-news կայքը։ Նոր բնակելի համալիրը հաշվարկված է 1000 ընտանիքի համար և գտնվում է Ղարադաղի շրջանում՝ Բաքվից կես ժամ հեռավորության վրա։

Ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմից հարյուր հազարավոր մարդու է փախստական դարձրել։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից փախստականների թիվը պաշտոնապես նշում են «ավելի քան մեկ միլիոն»։ Սակայն անկախ աղբյուրները, հիմնվելով խորհրդային տարիների մարդահամարի և ՄԱԿ փախստականների UNHCR կոմիսարիատի տվյալների վրա, այդ թիվն ուռճացված են համարում։ Մասնավորապես, կայքը մեջբերում է բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալին, որը «Սև այգի» գրքում «մոտ 750 հազար» թիվն է նշում (այն պահի դրությամբ Ադրբեջանի բնակչության ավելի քան 10%-ը), գրում է jam-news-ը։

Փախստականներն ու բռնի տեղահանվածները մի կերպ տեղավորվել են հանրակացարաններում, վրանային քաղաքներում և դատարկ վագոններում։ Ոմանք մինչև այսօր այնտեղ են բնակվում։ Պետությունն աստիճանաբար նրանց համար հատուկ ավաններ է կառուցում և բնակարաններ տրամադրում։ Այսպես, անցյալ տարի բնակարաններ և մասնավոր տներ են ստացել 5900 ընտանիք։

Tekali Taxi