Գլխավոր / Մշակույթ / «Վերբեռնելով ՆՓԱԿ-ը» ճարտարապետական մրցույթ

«Վերբեռնելով ՆՓԱԿ-ը» ճարտարապետական մրցույթ

մամլո հաղորդագրություն

Իր ստեղծման օրվանից՝ 1992 թվականից ի վեր, ՆՓԱԿ-ը առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում և իրապես դարձել է կովկասյան տարածաշրջանում ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոններից մեկը:

Պողոսյան հիմնադրամը Կենտրոնի վերակառուցման ճարտարապետական մրցույթի հայտարարումը պատվիրել է Ուրբանլաբին:

Այս վերակառուցման նախագիծը նպատակ ունի Կենտրոնի զարգացման, վերակենդանացման և ընդլայնման բազմաշերտ ծրագրով նպաստել գիտելիքների և գաղափարների ստեղծման նոր մշակույթի կայացման ու տեղական ստեղծարար արդյունաբերության զարգացմանը՝ Հայաստանի ներկայիս քաղաքական փոփոխություններ համատեսքստում, հայկական սփյուռքի ներուժի ներգրավմամբ։

Հանդիսանալով արվեստի հանրության, երիտասարդների, հասարակության, ստեղծարար և գործարար ոլորտների հանդիպման հարթակ՝ վերբեռնված ՆՓԱԿ-ը պետք է դառնա կամուրջ նորարարական գեղարվեստական մտածողության, զանգվածային մշակույթի և ստեղծարար արդյունաբերության միջև:

Ճարտրապետական այս մրցույթի նպատակն է գտնել առկա շինության համար լավագույն նախագծային լուծումները, որոնք կարտացոլեն վերը նշված հայեցակետերը ժամանակակից ճարտարապետական լեզվի միջոցով, որը գիտակցում է սոցիալական և բնապահպանական պատասխանատվությունը, արմատական տեխնիկական փորձարկման կարևորությունն ու Կենտրոնի ժառանգության և ավանդույթների շարունակական կապը պահպանելու անհրաժեշտությունը:

Մրցույթի վերջնաժամկետն է հունիսի 25-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հետադարձ կապ` Գագիկ Խաչատրյան, մրցույթի համակարգող, [email protected]

Tekali Taxi