Home / Մարզեր / Հարյուր հազարավոր մարդիկ լքում են Էրդողանի կուսակցությունը

Հարյուր հազարավոր մարդիկ լքում են Էրդողանի կուսակցությունը

2014-2016 թվականներին Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեթ Դավութօղլուն սեպտեմբերի 13-ին հայտարարել է Ռեջեփ Թայիթ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լքելու մասին։ Վերջին ամիսների ընթացքում կուսակցության կազմից դուրս են եկել հարյուր հազարավոր անդամներ, այդ թվում 5 գործող պատգամավորներ։

Դավութօղլուն նշել է, որ իրեն դուր չի գալիս վերջին շրջանում նախագահի ղեկավարած կուսակցության վարած արտաքին քաղաքականությունը։

Նախկին վարչապետը հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ «Այսօրվանից մեզ վրա նոր քաղաքական շարժում ստեղծելու պատմական պատասխանատվություն է դրվում, ինչի հետ կապված հրավիրում եմ բոլորին աշխատել մեզ հետ՝ անկախ քաղաքական հայացքներից»,- ասել է Դավութօղլուն։

Ֆեյսբուքի իր էջում նա գրառում է արել, որում քննադատել է Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, որը երկրում համակարգային ճգնաժամ է ստեղծել։

Սրան ի պատասխան, Էրդողանը Դավութօղլուին և կուսակցությունը լքած մյուս գործիչներին դավաճան է անվանել և նշել, որ երբ ժամանակը գա, բոլորը պատասխանատվության կենթարկվեն։

«Արդարություն և զարգացում»-ից դուրս եկած Էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը ևս հայտարարել է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Մամուլում շրջանառվող վարկածի համաձայն, Բաբաջանը կհամագործակցի «Արդարությունը և զարգացում»-ը դեռևս 2007-ին լքած նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ։

Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուն 2009 թվականի մայիսին նշանակվել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար։ Հինգ տարի անց կուսակցական համաժողովի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ, ինչից հետո՝ նախագահ Էրդողանի հաստատմամբ դարձել երկրի վարչապետ։ 2016 թվականի մայիսի 5-ին Դավութօղլուն հայտարարել է պաշտոնը և կուսակցության նախագահությունը թողնելու մասին։ Թուրքական ընդդիմությունը կարծում էր, որ Դավութօղլուն հրաժարական է տվել Էրդողանի պատճառով, նշելով, որ վերջինս պարտավոր էր դիմանալ ճնշմանը։ 

 

Tekali Taxi