Գլխավոր / Բանակ / Քրդերը կարող են միանալ Ասադի բանակին երկու պայմանով

Քրդերը կարող են միանալ Ասադի բանակին երկու պայմանով

Սիրիայի քրդերի առաջնորդ Մազլում Աբդին պատմել է Բաշար Ասադի բանակին միանալու հնարավորության մասին։ Նա երկու պայման է առաջարկել, առանց որոնց Դամասկոսի հետ համաձայնություն լինել չի կարող. առաջին՝ քրդական ադմինիստրացիան սիրիական ադմինիստրացիայի մաս է դառնալու, երկրորդ՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերը կմնան անկախ կամ ընդհանուր միավորման մեջ հատուկ կարգավիճակ կունենան։

Քրդական Rudaw հեռուստաալիքին տված հարցազրույցում Աբդին հայտնել է, որ սիրիական ռեժիմի իշխանությունները  ուզում են, որ քրդական ուժերը միանան իրենց իսկ հրամանատարական կազմով, բայց դա՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի առաջնորդի կարծիքով, անընդունելի է։

«Սիրիական ռեժիմի կառավարությունը իր առաջադրանքը չի համարում Թուրքիային ստիպելը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Անկարայի գործողությունը Սիրիայի հետ սահմանին ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քան ռազմական», – նշել է Մազլում Աբդին։

Նավթային հորանցքերում ԱՄՆ ներկայության մասին Աբդին ասաց․ «Բոլորը գիտեն, որ Ամերիկային նավթ պետք չի։ Նրանք ասում են, որ պարզապես չեն ուզում, որ այդ նավթն «Իսլամական պետության», սիրիական ռեժիմի կամ այլ ուժերի մոտ հայտնվի։ ԱՄՆ֊ն պատրաստվում է հիմնավորվել Սիրիայում, որպեսզի տարածաշրջանում ուժերի բալանսի մաս դառնա»։

Tekali Taxi