Home / Մարզեր / Ռուս-թուրքական ճակատագրական պայմանավորվածությունները

Ռուս-թուրքական ճակատագրական պայմանավորվածությունները

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Սոչիում պայմանավորվել են համատեղ վերահսկել թուրք֊սիրիական սահմանի Եփրատ գետից արևելք ընկած հատվածը։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ընթերցած պայմանավորվածության տեքստի համաձայն, թուրքական զորքերի կհսկեն սահմանի 30 կիլոմետրանոց զոնայի այն հատվածը, որը երկու շաբաթ առաջ Սիրիայի հյուսիսում կատարված օպերացիայի արդյունքում հայտնվել է Թուրքիայի վերահսկողության տակ։ Այդ զոնայի մնացած մասերում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ուժերը, իսկ քրդական զորաբաժանումները պետք է լքեն զոնան։ Այդպիսով, կսկսվի սահմանի ռուս֊թուրքական հերթապահությունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 22-ին հանդիպել են Սոչիում, որտեղ շուրջ 6 ժամ քննարկել են Սիրիայի հյուսիսում իրականացվող թուրքական ռազմական գործողությունները։

Պուտինի խոսքով, երկու կողմերի միջև բանակացությունների արդյունքում հաջողվել է համատեղ մոտեցում ձևավորել իրավիճակի կայունացման վերաբերյալ։ Որոշումները Ռուսաստանի նախագահը որակել է որպես «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական»։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի հետ սահմանին Սիրիայի տարածքում գտնվող այսպես կոչված «անվտանգության զոնայում» բնակություն կարող են հաստատել այժմ Թուրքիայում գտնվեղ սիրիական փախստականները։

Tekali Taxi