Գլխավոր / Բանտ / Թուրքիան զիջեց Չինաստանին բանտարկված լրագրողների քանակով

Թուրքիան զիջեց Չինաստանին բանտարկված լրագրողների քանակով

Արդեն չորրորդ տարին է, ինչ նվազագույնը 250 լրագրող շարունակում է մնալ բանտում։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (ԼՊԿ) 2019 թվականի զեկույցի համաձայն, իրենց մասնագիտական գործունեության պատճառով այս պահին աշխարհի տարբեր երկրների պետական բանտերում են 250 լրագրողներ՝ նախորդ տարվա 255-ի փոխարեն։ Կոմիտեի հետազոտությունների մեկնարկից սկսած այս ցուցանիշն իր առավելագույն թվին հասել է 2016 թվականին՝ 273 ԶԼՄ ներկայացուցիչ։ Լրագրողների ազատազրկման դեպքերի քանակով առաջին տեղում է Չինաստանը, հետո՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Էրիթրեան, Վիետնամն ու Իրանը։

Վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան չի գլխավորում այս ցանկը, սակայն դա կապված չէ երկրում լրագրողների նկատմամբ հետապնդումների դեպքերի նվազեցման հետ։ Բանտում գտնվող լրագրողների թիվը 68-ից հասել է 47-ի, փոխարենը՝ փակվել են ավելի քան 100 լրատվականներ։

2019 թվականին Չինաստանի բանտերում եղել են 48 լրագրողներ, ինչը մեկով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ ԶԼՄ ներկայացուցչի ազատազրկման վերջին աղմկահարույց դեպքերից է Սոֆյա Խուան Սյուեցինի ձեռբակալությունը։ Հետազոտող֊լրագրողը բերման է ենթարկվել Հոնկոնգի ցուցարարների կողքին քայլելու մասին բլոգային գրառման պատճառով։

Տասնյակ լրագրողներ Չինաստանում ազատազրկվել են Սինցզյան պրովինցիայում միլիոնավոր մահմեդականների համար նախատեսված ճամբարների թեմային անդրադառնալու համար։

Այս զեկույցում դիտարկվել են միայն պետական բանտերում գտնվող լրագրողները։ Անհետ կորած կամ ոչ կառավարական խմբավորումների կողմից ազատազրկված լրագրողները չեն հաշվվել։

Tekali Taxi