Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երկու զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը, հրազենային վիրավորում են ստացել։ Հանգամանքները դեռևս պարզված չեն։ Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: