Home / Շուկա / Մահացել է «կտրել», «պատճենել», «փակցնել» հրամանների հեղինակը

Մահացել է «կտրել», «պատճենել», «փակցնել» հրամանների հեղինակը

74 տարեկանում մահացել է «կտրել» (cut), «պատճենել» (copy), «փակցնել» (paste) հրամանների հեղինակ Լարի Թեսլերը։

Թեսլերը Սիլիկոնյան հովտում սկսել է աշխատել 1960-ականների սկզբին, երբ համակարգիչները անհասանելի էին մարդկանց մեծամասնության համար: Հենց նրա նորամուծությունների շնորհիվ, որոնց շարքում էին «կտրել», «պատճենել» և «փակցնել» հրամանները, անձնական համակարգչից օգտվելն ավելի հեշտ ու հասանելի դարձավ։

««Կտրել», «պատճենել», «փակցնել» և շատ այլ համակարգչային նորամուծությունների հեղինակ Լարի Թեսլերը Xerox֊ի հետազոտողներից է եղել։ Ձեր աշխատանքն ավելի հեշտ է դարձել նրա հեղափոխական գաղափարների շնորհիվ»,- թվիթերի էջում գրում է Xerox-ը։

Լարի Թեսլերն աշխատել է մի շարք հայտնի կորպորացիաներում։ Սկզբում նա Xerox Palo Alto հետազոտական կենտրոնում էր (Parc), հետո Սթիվ Ջոբսի առաջարկով տեղափոխվում է Apple, որտեղ աշխատում է 17 տարի։ Apple֊ից հեռանալուց հետո կրթական ստարտ֊ափ է հիմնել, աշխատել է Amazon֊ում, Yahoo֊ում։